26.11.2020|
14:04
Կառավարությունը նորացված կազմով առաջին նիստն է անցկացրել: Կառավարության անդամները նախ մեկ րոպե լռությամբ հարգեցին զոհվածների հիշատակը։ Նախքան օրակարգին անցնելը վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախ շնորհակալություն հայտնեց պաշտոնաթող ԱԳ, ՊՆ, աշխատանքի և սոցիալական հարցերի, ԱԻՆ, ԿԳՍՄ նախարարներին իրենց ներդրած ջանքերի համար, իսկ նորանշանակ նախարարներին հաջողություն մաղթեց իրենց գործունեության մեջ։